Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Նապոլի»-ի դեմ խաղից առաջ «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին երկրպագուներին կոչ է արել զերծ մնալ ագրեսիայից:
Հարձակվողը հուսով է, որ երկրպագուներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն զուտ խաղին:
«Ես միշտ դեմ եմ եղել բռնության բոլոր դրսևորումներին: Չեմ ցանկանում, որ այն ուղեկցի առաջիկա խաղը: Հուսով եմ` «Նապոլի»-ի դեմ հանդիպումը ֆուտբոլի տոն կդառնա»,- «Ռոմա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Տոտիի խոսքերը: