Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Նախագահական ընտրություններին քաղաքական դաշտի ամայացումը լավ ցուցանիշ չէ. Շահան Գանդահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի կարծիքով՝ 2012-ին Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից էր քաղաքացիական շարժումների ձևավորումն ու հետզհետե կայացումը։ Նրա խոսքով՝ սա շատ առողջ գործընթաց է, որը պետք է կայանա և ազդի քաղաքացիական հասարակարգի ձևավորման և կայացման վրա. «Մեր երկրում, սակայն, դեռևս կա տնտեսական մենաշնորհ: Գործի դրված ճիգերը, թվում է, բավարար չեն. աշխատատեղիների ստեղծումը, արժանավայել աշխատավարձը և ընդհանրապես ապակոռումպացվածությունը ճանապարհ ունեն անցնելու»,- ասաց նա։

Այս բոլորը, ըստ նրա, հանգեցնում են ամենացավոտ խնդրին՝ ժողովրդագրական ներկա պատկերին։ Եթե արտաքին քաղաքականութան ուղղությամբ Արցախյան հիմնախնդիրը մեր համար առաջին խնդիր է, ապա ներքին առումով, Շահան Գանդահարյանի կարծիքով, ժողովրդագրական պատկերի բարելավումը պետք է դառնա առաջնային խնդիր, իսկ այստեղ բոլորն էլ համատեղ անելիք ունեն՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛ Սփյուռքը, բոլորն էլ համատեղ անելիք ունեն:

Նա նաև նշեց, որ տարին հոբելյանական էր «Ազդակի» համար՝ լրացավ թերթի հիմնադրման 85 տարին. տարբեր երկրներում մամուլի ասուլիսների և մամուլի լսարանների միջոցով նշվեց հոբելյանը և անդրադարձ եղավ «Ազդակի» անցած ուղին արժևորելու և հետագա գործունեությունը նախանշելու։

Արդյոք նախագահական ընտրությունները կարո՞ղ են փոփոխություն մտցնել իրականության մեջ 2013-ին, Շահան Գանդահարյանը նկատեց, որ նախագահական ընտրություններին քաղաքական դաշտի ամայացումը, իհարկե, լավ ցուցանիշ չէ ժողովրդավարական երկրների համար։ Փաստորեն բացակայում է մրցակցային հնարավորությունը, և թեկնածու չառաջադրելը կամ չինքնառաջադրվելը վկայում է կանխորոշվածության գործոնի գերակայության մասին: Աա իր հերթին նշանակում է, որ քաղաքական ուժերը փոփոխության հնարավորություն չեն տեսնում:

«Կարծում եմ՝ մեծ պատասխանատվության տակ են գործող իշխանություններին փոփոխության հույս ներշնչելու, մրցակցային դաշտ ձևավորելու և քաղաքական ուժերին ակտիվացնելու, ընտրություններին մասնակից դարձնելու առումով։ Քաղաքական դաշտի ապամիաբևեռացման անհրաժեշտությունն է զգացվում. ի վերջո, ընդդիմությունը պետականության համար անհրաժեշտ բաղադրիչ է, և դրա փոշիացումը չի նպաստում պետականության կայացմանը. իհարկե խոսում ենք կառուցողական ընդդիմության մասին»,- իր խոսքը եզրափակեց Շահան Գանդահարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում