Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն առավելության է հասել բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի նկատմամբ BNP Paribas Masters-ի քառորդ եզրափակչում և մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
Դիմակայությունն ավարտվել է 7:5, 6:2 հաշվով: Այն տևել է 1 ժամ 41 րոպե: Թենիսիստների անձնական դիմակայության ընդհանուր հաշիվն է 15:8` հօգուտ սերբի:
«Մասթերս»-ի կիսաեզրափակչում Ջոկովիչը կմրցակցի իսպանացի Դավիդ Ֆերերի կամ ճապոնացի Կեյ Նիշիկորիի հետ: