Շվեյցարիայում էկոլոգիայի համար պայքարն անցել է սոցիալական վերահսկողության մակարդակը: Քաղաքական գործիչները գերբնակչության խնդիրն առաջարկում են լուծել ծնելիության սահմանափակման միջոցով: Այս մասին գրում է MIGNews-ը:
Համաձայն վիճակագրության՝ տարեկան երկիր է ժամանում 80 հազար ներգաղթյալ, ինչն էլ հանգեցնում է երկրում սոցիալապես անապահով բնակիչների թվի մեծացման:
Դա կարող է ազդել նաև շրջակա միջավայրի վրա, քանի որ հետագայում կարող են աճել ավտոմեքենաների քանակն ու բազմաթիվ կառույցները:
Ուստի երկրի բնապահպանական ECOPOP կուսակցությունը առաջարկել է սահմանափակել բնակչության աճը տարեկան 0.2 տոկոսով, ինչը հավասարազոր է 17 հազար մարդու: