Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել իր ծառայություններ մուտք գործել Tor պաշտպանական ցանցի միջոցով: Այս մասին ասվում է Facebook-ի պաշտոնական բլոգում:
Tor-ն ապահովում է համացանցին անանուն միացումը, բացառում տվյալների գողությունը և կողմնակի անձանց կողմից օգտատերերի նույնականացումը:
Onion պաշտպանական բրաուզերի (Tor նախագծի գլխավոր մշակումը) օգտատերերը կկարողանան Facebook մտնել https:/facebookcorewwwi.onion հղումով: