Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Կարևոր է, որ Ալիևն ու Սարգսյանը շփվեցին Փարիզում և ոչ ավելին. Սերգեյ Մարկեդոնով

Կարևոր է, որ Ալիևն ու Սարգսյանը շփվեցին Փարիզում և ոչ ավելին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, հեղինակավոր ռուսաստանցի սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից կազմակերպված Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքներին:

Ռուսաստանցի միջազգայնագետը նշեց, որ Փարիզում հանդիպելով՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փորձեցին ևս մեկ անգամ խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Սակայն, նրա գնահատմամբ, հանդիպումը լավատեսական գնահատականներ և կանխատեսումներ անելու հիմք չի տալիս: Առավել ևս, Մարկեդոնովի խոսքով, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում բեկման մասին խոսելը ծիծաղելի է նույնիսկ ապագայի համար:

«Խոսվում է բեկման մասին, այնինչ դա հիմնավորված չէ ոչնչով, ոչ մի բացատրություն չկա դրա համար: Բեկումն այն է, երբ երկու կողմերը պատրաստ են այդ բեկմանը, արդեն ունեն որոշակի համաձայնություն, որը ձեռնտու է և Երևանին, և Բաքվին: Եթե ամենացավոտ հարցերի վերաբերյալ Երևանն ու Բաքուն չունեն կոնսենսուս, ապա մնացած ամեն ինչ ենթադրություն է»,- ասաց փորձագետը՝ շարունակելով, որ կարևոր է հենց փարիզյան հանդիպման փաստը, այսինքն՝ այն, որ կայացավ նախագահական մակարդակով հանդիպում: Նրա գնահատմամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ բռնկվող լարվածությունները վերահսկելու և թուլացնելու տեսանկյունից նախագահական մակարդակով հանդիպումները ծայրաստիճան կարևոր են: Մարկեդոնովի կարծիքով՝ կարևոր է, եթե չկա առաջընթաց, գոնե իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին այսօր կա:

Որպես բացասական գործոն՝ փորձագետը նշեց, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկսում են գործել առանձին-առանձին՝ զբաղվելով ինքնագործունեությամբ:

«Ամերիկացիներն՝ առանձին, ֆրանսիացիներն՝ առանձին, իսկ ռուսներն՝ առանձին այն դեպքում, երբ այս երեք կողմերը համանախագահներ են, նրանք ունեն ընդհանուր սոլիդար պատասխանատվություն, հանձնառու են միասին աշխատել հակամարտությունը կարգավորելու համար: Նրանք պետք է ապացուցեին, որ, չնայած ուկրաինական ճգնաժամին, չնայած դժվարագույն հարաբերություններին Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այս հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում իրենք կարողանում են համագործակցել և աշխատել միասնաբար: Սա հիանալի ազդակ կլիներ: Բայց ես այլևս խիստ կասկածներ ունեմ, որ սա կհաջողվի անել ապագայում:

Եթե շեշտադրումներով առանձնացնենք, ապա բեկում չկա, չկա համաձայնություն Բաքվում և Երևանում, չկա զիջման գնալու ցանկություն ոչ Բաքվում, ոչ Երևանում, հիմքեր չկան նույնիսկ դրա համար, սակայն որպես դրական հանգամանք կնշեմ այն, որ հակամարտող երկրների ղեկավարները հանդիպում են, հանդիպումների ընթացքում շփվում և դա կարևոր է, դա արդեն դրական է»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից, թե կողմերը համաձայնել են աշխատել մեծ խաղաղ պայմանագրի վրա՝ ասաց, որ դա ոչինչ չի նշանակում: Նա հորդորեց այլևս չքննարկել արտահայտություններ, որոնք ապարդյուն քննարկվել են բազմիցս։ «Կողմերը համաձայնել են ամեն ինչի շուրջ, բացի Ղարաբաղի կարգավիճակից և փախստականների հարցերից, կան ինչ-ինչ հարցերում փոքրիկ համաձայնություններ, բայց ոչ ամենագլխավորի շուրջ, և սա է ամենաէականը»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Հիշեցնենք, որ օրերս Փարիզում անցկացվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ վարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի մասնակցությամբ, ապա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվեցին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում