ԱՄՆ հետախուզության ընդհանուր բյուջեն հասել է վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշին: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով իշխանությունների հրապարակած տվյալները:
Այս ֆիսկալային տարում հետախուզության ֆինանսավորումը կազմել է 67.9 մլրդ դոլար, ինչը 15 տոկոսով քիչ է 2010-ի ցուցանիշներից: Նախորդ տարի այն 67.6 մլրդ դոլար էր: Ֆինանսավորումը կրճատվել է՝ սկսած 2010 թվականից: Այս ֆինանսական տարում հատկացված ընդհանուր գումարից 50.5 մլրդ դոլարը նախատեսվել է ազգային հետախուզության ծրագրերի իրականացման համար: Եվս 17.4 մլրդ դոլար հատկացվել է ԱՄՆ-ի հետախուզական հանրությունների ռազմական գերատեսչություններին:
Փորձագետների կարծիքով՝ դա նախևառաջ պայմանավորված է Իրաքում և Աֆղանստանում լայնածավալ ռազմական գործողությունների ավարտով: