Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԿԲ-ն ինտերվենցիաներ է կատարում ռուբլու կուրսի անկումը դրամի համար անցնցում դարձնելու համար

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, ռուսական ռուբլու կուրսի աստիճանական և անընդմեջ անկումը բավական բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Իսկ վերջին ամիսներին ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30 տոկոսով: Եվ այդ կուրսի անկումը կարող է բացասաբար ազդել ինչպես մեր երկու երկրների միջև առկա առևտրային պայմանագրերի, այնպես էլ Ռուսաստանից եկող տրանսֆերտների վրա:

«Մեր քաղաքացիների ուղարկած տրանսֆերտներն էական գնանկում են ունենալու, արժեզրկվելու է այդ գումարը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ռուսական ռուբլիով տրանսֆերտների ազդեցությունն էականորեն նվազելու է տնտեսության ակտիվ գործարքների հետ կապված: Մյուս կողմից էլ սա կարող է հանգեցնել տնտեսվարող սուբյեկտների պայմանագրերի վերանայմանը, ինչը բնականաբար վնաս է մեր տնտեսվարող սուբյեկտների համար»,- ասում է պատգամավորը:

Այնուամենայնիվ, ռուսական ռուբլու անկումն ի՞նչ չափով կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացումների վրա: Արդյո՞ք այդ անկման պայմաններում իրատեսական կարող է համարվել 2015 թ. համար ծրագրված տնտեսական աճի իրականացումը: Այս օրերին Ազգային ժողովում քննարկվող՝ 2015 թ. բյուջեի նախագծով պլանավորված է, որ հենց այդքան էլ պետք է լինի տնտեսական աճը: «Դժվար է ասել, հատկապես որ դեռ պարզ չէ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց բացասական առումով էականորեն ազդելու է մեր տնտեսական աճի և զարգացումների վրա»,- ասաց Ա. Մինասյանը:

Պատգամավորը նաև կարծում է, որ այս ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկը ինտերվենցիաներ է կատարում ռուբլու կուրսի անկումը հնարավորինս անցնցում դարձնելու համար: «Մյուս կողմից էլ՝ ՀՀ ԿԲ-ն վարում է կարգավորվող քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ն իր պահուստներից զգալի միջոցներ պետք է ծախսի, որպեսզի փորձի ապահովել ռուբլու սահուն, ոչ թե ցնցումային գնանկումը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում