Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն վարչապետ Մատեո Ռենցիի առաջարկով հայտնի քաղաքական գործիչ, իշխող Դեմոկրատական կուսակցության համահիմնադիր 59-ամյա Պաոլո Ջենտիլոնիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ուրբաթ երեկոյան Ջենտիլոնին երդմնակալել է Հռոմի Կվիրինալյան նախագահական պալատում:
Ջենտիլոնին պաշտոնում փոխարինել է Ֆեդերիկա Մոգերինիին, ով ավելի վաղ նշանակվել էր արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի պաշտոնում: Նա ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի այսօրվանից: