Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատերազմ սեփական երկրի և ժողովրդի դեմ

Այսօր նոյեմբերի 1-ն է, և այսօրվանից Հայաստանի տասնյակ հազարավոր տնտեսվարողներ պետք է աշխատեն, այսպես ասած, նոր ՀԴՄ-ներով և նոր կանոններով, որ երեք ամիս առաջ ներդրել է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարի դրոշի ներքո:

Եվ կրկին այս նախաձեռնության առաջին հարվածը իրենց վրա են զգում փոքր ու միջին գործարարները, քանի որ պարտադրվող փոփոխությունները նրանցից պահանջում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք իրականացնելու համար գործարարներից շատերը պարտադրված են իրենց ոչ միայն հավելյալ ժամանակի հարց լուծել, այլ նաև, ըստ էության, նոր աշխատանքային հաստիքներ ունենալ՝ կազմակերպչական նորարարություններին պատրաստ լինելու և այդ աշխատանքները իրականացնելու համար: Այսինքն` ՓՄՁ-ներից շատերը կառավարության նորամուծության արդյունքում ստիպված են ավելորդ ռեսուրսներ վատնել՝ ոչ միայն ժամանակի, այլ նաև հաստիքների առումով, ինչը բնականաբար ավելորդ ֆինանսական բեռ է փոքր ու միջին շատ ձեռնարկությունների վրա:

Նոյեմբերի 1-ից առաջ բազում էին տարբեր գործարարների բողոքները կառավարության ներմուծած նորություններից, կառավարության գործողություններից, որոնք կրել են անկազմակերպ և շատ տարօրինակ բնույթ, պարտադրվել են կանոններ, սակայն մինչև վերջին պահը չեն ապահովվել այդ կանոններին բիզնեսի պատրաստվելու համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրեր: Մի խոսքով, այնպես, ինչպես լինում է Հայաստանում ցանկացած մի նախաձեռնության դեպքում, որի նպատակը օլիգարխների համար գերշահույթներ ապահովելը չէ: Միայն նման նպատակի դեպքում է, որ կառավարության գործողությունները միշտ հստակ են և օպերատիվ:

Այս անգամ էլ, իհարկե, փոքր ու միջին բիզնեսը կհարմարվի, կսեղմի ատամները, կձգի գոտիներն ու կանցնի գործի, մի կերպ կդիմանա, թեև շատերը, իհարկե, կփակեն դռներն ու կգնան Հայաստանից, ինչպես լինում է գրեթե յուրաքանչյուր` այսպես ասած հարկային վարչարարության բարեփոխումից կամ նորամուծությունից հետո: Դրանք դարձել են պատերազմի պես մի բան, ուղղակի հայտարարում է ոչ թե թշնամին, այլ կառավարությունը, և ամեն անգամ պատերազմը դառնում է արտագաղթի խթանման, արտագաղթի նոր ալիքի պատճառ: Եվ հերթական անգամ կառավարությունը բյուջետային մուտքեր ապահովելու համար սեղմում է ՓՄՁ ոլորտը:

Այս ոլորտն ունի կանխատեսելիության, կայունության, վարչարարությունը նվազագույնի հասցնելու ամենամեծ կարիքը: Այս ոլորտը պետք է հնարավորինս քիչ ենթարկել որևէ պարտավորությունների ընդլայնման, որևէ բյուրոկրատական մեխանիզմի կիրառման պարտադրանքի: Այս ոլորտը պետք է թողնել ինքնահոսի և հետևել, կանոնակարգել, որ խոշոր բիզնեսը վայրի մեթոդներ չկիրառի ՓՄՁ-ների դեմ, անօրինականություններ կամ դեմպինգային երևույթներ չկիրառի ՓՄՁ-ների հանդեպ:

Մինչդեռ, այսպես ասած, նոր կառավարությունը ՓՄՁ-ներին աջակցելու կարգախոսներով մտնելով դաշտ` իրականում արդեն հերթական օրենքն է ընդունել տվել խորհրդարանին, որով ՓՄՁ-ներին պարտադրվում են լրացուցիչ արարողակարգեր՝ վերահսկվելիությունը ավելի բարձրացնելու համար, իսկ օրինակ` խոշոր բիզնեսին Հովիկ Աբրահամյանը աուդիտի պարտադրանքից ազատեց վարչապետ եկած-չեկած:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում