Իրաքյան քրդական միավորումների մարտիկները (փեշմերգա) ուրբաթ օրը Սիրիայի Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաքի պաշտպաններին են հասցրել զենքի առաջին խմբաքանակը: Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանը գիշերը հատել են 12 բեռնատարներ, նրանց ուղեկցել են զրահամեքենաներ և ջիփեր՝ գրում է TASS-ը:
Օդից շարասյունը պաշտպանում էին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Ռազմական տեխնիկան որոշվել է «հասցեատերերին» փոխանցել ոչ մեծ խմբաքանակներով՝ թուրքական Սուրուչ քաղաքից, որտեղ կանգ էր առել շաբաթվա կեսին Իրաքյան Քրդստանից ժամանած պահակախումբը: