Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ՝ այսօրվանից իր աշխատանքն է սկսում Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ փոխարինելով պորտուգալացի Ժոզե Մանուել Բարոզուի հանձնաժողովին: Բարոզուն ԵՄ գործադիր մարմինը գլխավորել է վերջին 10 տարիներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եվրահանձնաժողովի նոր կազմում են 4 նախկին վարչապետեր, 5 նախկին փոխվարչապետեր և 19 նախկին նախարարներ:
Նոր Եվրահանձնաժողովը բաժանված է 7 պայմանական թեմատիկ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է փոխնախագահը: Նշվում է, որ Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին կզբաղվի արտաքին քաղաքական բլոկով: