ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 9-10-ը Իրանի և ԵՄ ներկայացուցիչների հետ Օմանում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցյակի» և Թեհրանի բանակցությունները: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Նոյեմբերի 9-10-ին պետքարտուղար Քերին կմեկնի Մասկատ (Օման)՝ մասնակցելու Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Էշթոնի հետ եռակողմ հանդիպմանը՝ Իրանի հետ «վեցյակի» համակարգված բանակցությունների շրջանակներում»,- ասել է Պսակին: