Կալիֆոռնիայի հարավում՝ Մոհավեի անապատում SpaceShip Two ենթաուղեծրային տիեզերանավի կործանման հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով տիեզերանավը մշակող ընկերության՝ Virjin Galactic-ի հաղորդագրությանը:
«Նավի փորձնական թռիչքի ժամանակ առաջացել են լուրջ անսարքություններ են, ինչի հետևանքով կորցրել ենք SpaceShip Two-ն»,- ասվում է ընկերության Twiiter-ի օգտահաշվում: