Այսօր ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի մեծ մասը՝ բացի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բաժնից, որը կսկսի գործել 2016 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լիարժեք ծավալով փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից վավերացվելուց հետ: Ինչպես կարծում է Ուկրաինայի ԱԳՆ-ն, դա կարող է տևել 1-3 տարի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եվրոպացի գործընկերներին բազմիցս կոչ է արել արագացնել համաձայնագրի վավերացումը: Ներկայում այն վավերացրել են ԵՄ անդամ 28 երկրներից 10-ից քիչը: Սպասվում է, որ Ուկրաինա-ԵՄ ասոցացման խորհրդի առաջին հիմնադիր հանդիպումը կկայանա դեկտեմբերի կեսերին: