ԱՄՆ Սենթ Լույս շրջանում փրկարարները հաղորդալարերից հանել են պարաշյուտիստին, որը դրանցից կախված է մնացել ավելի քան 2 ժամ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Արագ արձագանքման ծառայություն ուշ գիշերը զանգահարել է պատահական անցորդը` հայտնելով, որ հեռուստաաշտարակին միացած հաղորդալարարերից անհայտ մարդ է կախված: Դեպքի վայր ժամանած խումբը նկատել է, որ մարդը գտնվում է մոտ 38 մետր բարձրության վրա: Փրկարարները նրան հաջողությամբ իջեցրել են և հանձնել բժիշկներին: Պարաշյուտիստի անձի մասին ոչինչ հայտնի չէ: