«Սերենա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան երկու շաբաթ առաջ է կայացել, իսկ այսօր Magnolia Films կինոընկերությունը հրապարակել է Բրեդլի Կուպերի և Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ ռետրո-դրամայի թարմ թրեյլերը, գրում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ սյուժեի հիմքում ամուսնական զույգի փոխհարաբերություններն են՝ գեղեցկուհի Սերենայի, ով ամուսնացել է հաջողակ գործարար Ջորջ Պեմբերթոնի հետ: Նրանց բիզնեսը ծաղկում է, իսկ ամուսնությունը լի է նրբությամբ և սիրով: Սակայն պարզվում է, որ Սերենան երեխաներ ունենալ չի կարող: Անցյալի գաղտնիքներն ու խանդը երաշխավորում են, որ ֆիլմը չի ձանձրացնի:
Հիշեցնենք, որ ֆիլմի կարգախոսը հետևյալն է. «Սերը նրան ուժեղ է դարձնում, իսկ կիրքը՝ վտանգավոր»: Դա է վկայում հրապարակված թարմ թրեյլերը: