Իտալական Monte dei Paschi di Siena բանկի նախկին տնօրեն Ջուզեպե Մուսարին, որը նաև համարվում է ամենահին բանկն աշխարհում, 3.5 տարվա ազատազրկման է դատապարտված: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական այդ կառույցի գործունեությունը ստուգելիս խոչընդոտներ ստեղծելու մեջ: Այս մասին գրում է TASS-ը:
Նույն պատժաժամկետով ազատազրկման են դատապարտվել բանկի նախկին գլխավոր տնօրեն Անտոնիո Վինին և ֆինանսական օպերացիաների դեպարտամենտի ղեկավար Ջանլուկե Բալդասարիին: Բոլոր կալանավորվածների փաստաբանները հայտարարել են դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին: