Coca-Cola-ի բազմաթիվ գովազդներում նկարահանված դերասան Ջոն Մուրը մահացել է Մեծ Բրիտանիայի Բերջես Հիլ քաղաքում: 86-ամյա դերասանը մահացել է թոքերի քաղցկեղից: Աշխարհում ամենահայտնի Ձմեռ պապի թաղումը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 31-ին, գրում է The Argus պարբերականը:
Երբ Մուրը դադարել է գովազդում նկարահանվել, նա տաքսու վարորդ և բարմեն է աշխատել: Ծննդյան օրերին նա հագնում էր նշանավոր կարմիր հագուստը և բարեգործական երեկոների ժամանակ զվարճացնում մանուկներին: