Իսպանական «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը ժամանակավորապես դադարեցվել է:
Այս որոշումը կայացրել է մարզական վճռաբեկ դատարանը: Այն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև դատարանը չկայացնի վերջնական որոշում Զիդանի գործի վերաբերյալ:
Նշենք, որ Զիդանին երեք ամսով զրկել էին մարզչական աշխատանքից, քանի որ ֆրանսիացին չուներ մարզչական արտոնագիր: Սակայն «Արքայական ակումբ»-ը դատարան է դիմել՝որակազրկումը բողոքարկելու նպատակով: