Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին պատրաստ է մասնակցել թիմի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ Ռունին ոչ մի վնասվածք չունի և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից: Անգլիացի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադառնում երեքխաղյա որակազրկումցի հետո:
Այնուհանդերձ, «Յունայթեդ»-ի կազմում կորուստներ նույնպես կան: Մանչեսթերյան դերբիին չի կարող մասնակցել Ռադամել Ֆալկաոն: Կոլումբիացին մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու դեռ հատնի չէ, թե որքան ժամանակ նա բաց կթողնի: