Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Այսօր այս հարցը լուծված է. բացվել է Նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը

Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին նոր գրասենյակ ունենալու կապակցությամբ, նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին: «Իրավաբան լինելուց զատ նոտարը պիտի նաև հոգեբանական պատրաստվածություն ունենա: Նոտարը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու և իր առջև. նրա գործունեությունը պետք է միտված լինի քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և պետության հեղինակության բարձրացմանը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է բոլորին Նոտարական պալատի նոր գրասենյակի կապակցությամը և համոզմունք հայտնել, որ նման միջոցառման կազմակերպումը կփոխի նոտարական պալատի դերակատարումը: «Անկախության տարիներից ի վեր ձեռնամուխ ենք եղել նոտարական գործունեության բարեփոխման լուրջ միջոցառումների ծրագրի իրականացմանը: Պետական նոտարը դարձավ մասնավոր նոտար և պետության անունից սկսեց մատուցել հանրային ծառայություններ»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման առումով ՀՀ կառավարությունը շարունակելու է իր քայլերը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Կառավարության ձևավորումից հետո իր թիմի առջև կարևոր խնդիր էր դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրեն գեղեցիկ Ամուսնության պալատ: «Այսօր այս հարցը լուծված է և սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկում»,- նշել է նախարարն ու հավելել, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը նախարարության առաջնահերթություններից է:

Հովհաննես Մանուկյանը արձանագրել է նաև այն փաստը, որ վերջապես երևանցուն վերադարձրին Ամուսնության պալատը: «Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի՝ հայտնի «Կուկուռուզնիկի» շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ՔԿԱԳ բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ»,- ասել է նախարարն ու ընդգծել, որ Երևանում ապրելով, պետք է միշտ հիշել՝ Հայաստանը միայն Երևանը չէ:

Ազգային Ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անունից մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանում գործող նոտարները, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և, որպես գնահատանք, պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում