Անգլիական ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Ռիո Ֆերդինանդի որակազրկման պատճառը, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Հավելենք, որ Ֆերդինանդը որակազրկվել է Թվիթերյան իր գրառման համար:
«Չգիտեմ, թե ինչ է Թվիթերը, և, անկեղծ ասած, չեմ ցանկանում իմանալ այդ մասին: Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում»,- հայտարարել է Ռեդնապը: