Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան լիովին ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Goal.com-ը:
– Հավաքականի հանդիպումներից հետո Դիեգո Կոստան չէր կարող օգնել մեզ: Հիմա նա ապաքինվել է, և կարող է մասնակցել մեր հանդիպումներին:
Դա լավ է մեզ համար, քանի որ մեր տրամադրության տակ կար ընդամենը մեկ հարձակվող:
Ես դեմ չեմ լինում այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են հանդես գալ իրենց հավաքականներում: Ես իրավունք չունեմ նրանց առաջ արգելք դնել,- հայտարարել է Ժոզե Մոուրինյոն: