Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-ից 4 շաբաթ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի կիսապաշտպանն իր վնասվածքը ստացել էր Անգլիայի Գավաթի` «Նյուքասլ»-ի (0:2) դեմ խաղի ժամանակ:
Այսպիսով, նա բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումը:
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սիլվան դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: