Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման մասին:
«Այժմ բոլորը խոսում են իմ և իմ ապագայի մասին, կան շատ բանբասանքներ: Ոմանք չափից շատ են մտահոգված իմ ապագայի մասին:
Հիմա ես մտածում եմ միմիայն Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման մասին: Գնում ենք Մյունխեն միավորների համար: Այդ հանդիպումից հետո մենք պետք է հանդես գանք «Պադեբորն»-ի, «Գալաթասարայ»-ի, Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի և «Արսենալ»-ի դեմ: Այժմ ես մտածում եմ այս հանդիպումների մասին»,- գրել է Մարկո Ռոյսը: