Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ապաքինվում է, տեղեկացնում է L’ Equipe-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ շվեդ հարձակվողը ցավեր չի զգում, և կարող է մարզվել առանց սահմանափակումների:
Ըստ աղբյուրի` Զլատանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Մարսել»-ի դեմ հանդիպմանը: