ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները «Ռոսիա» բանկի դուստր ձեռնարկությանը խանգարել են ստանալ իրեն հասանելիք դիվիդենտները: Այդպիսով տուժել են այդ բանկի խոշորագույն ներդրող Յուրի Կովալչուկի շահերը, որին ամերիկյան գանձարանը համարում է «ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ Պուտինի անձնական բանկիրը», գրում է The Wall Street Journal-ը:
Մարտին «Ռոսիա» բանկն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակներում: Դրա հետ կապված՝ վարկային կազմակերպությունը փակել է թղթակցային հաշիվներն ամերիկյան բանկերում, սակայն իրեն ենթակա կիպրոսյան Telcrest Investments Ltd. ֆիրմայի միջոցով, որը նյույորքյան NASDAQ բորսայում առևտուր անող СТС Media-ի բաժնետոմսերի մեկ քառորդ մասի տերն է, պահպանել է ամերիկյան շուկայի հետ անուղղակի կապը:
Չորեքշաբթի օրը СТС Media-ն հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական զեկույցը, որում «այլ ոչ լիկվիդային ակտիվներ» սյունակում «դիվիդենտներ մեր բաժնետերերից մեկի օգտին, որոնք արգելափակվել էին «Ռոսիա» բանկի վրա դրված ամերիկյան պատժամիջոցների համաձայն» կետ կա:
Որպես հետևանք՝ «Ռոսիան» չի ստացել մոտ 21 մլն դոլար: