Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Նախնական տվյալներով՝ Ռադա անցած ազգությամբ միակ հայ պատգամավորը Արսեն Ավակովն է

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում անցկացվեցին Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները, ինչպես և հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ընտրություններին մասնակցել է 8 կուսակցություն՝ Պորոշենկոյի հիմնած «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ը, Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցություն»-ը, Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը, «Ազգային ճակատ»-ը՝ հիմնադրված Արսենի Յացենյուկի և Ալեքսանդր Տուրչինովի կողմից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ և համամասնական, և մեծամասնական ընտրակագրերով առաջադրվել են ազգությամբ հայ թեկնածուներ: Թեև նախնական արդյունքներով, ընտրություններում հաղթել են Ուկրաինայի նախագահի և վարչապետի կուսակցությունները, ազգությամբ հայ թեկնածուների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը տեղեկացրեց, որ դեռ շարունակում են աշխատանքները պարզելու ուղղությամբ, թե որ հայ թեկնածուներն են աշխատելու Ռադայում: Նրա խոսքով՝ Արսեն Ավակովն ընտրվել է, քանի որ ներկայացված էր «Ազգային ճակատ»-ի 6-րդ համարի ներքո: Ըստ նրա՝ ընդդիմադիր բլոկից ներկայացված էր Վիլեն Շատվորյանը ևս, սակայն տեղեկություններ դեռ չկան՝ ընտրվել է նա, թե ոչ: «Մեծամասնական ընտրակարգով առաջադրված ազգությամբ հայ թեկնածուներ կային, որոնց վերաբերյալ ևս մի քանի օր անց տեղեկություն կունենանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ մի քանի քաղաքացիներ առաջադրվել էին մեծամասնական ընտրակարգով, ինչպես՝ Տիգրան Խաչատրյանը «Ուժեղ Ուկրաինա»-ի կողմից, Ժիտոմիրի մարզում առաջադրվել էր անկուսակցական Սուրեն Գևորգյանը, 47-րդ ընտրատարածքում «Բատկիվշինա»-ն էր ներկայացնում Մարտիրոս Գրիգորյանը, 39-րդ ընտրատարածքում՝ Մհեր Կույումջյանը ներկայացնում էր «Բատկիվշինա»-ն: Ւ դեպ, նշենք, որ հայ համայնքներն Ուկրաինայում չէին աջակցել որևէ կուսակցության կամ հայ թեկնածուի՝ փորձելով հեռու մնալ քաղաքականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում