Դանիական դատարանը ամենատարածված The Pirate Bay տորենտ-թրեքերի համահիմնադիր Գոթֆրիդ Սվարթհոլմին մեղավոր է ճանաչել ցանցահենության համար: Այժմ դանիական օրենսդրության համաձայն՝ նրան 6 տարվա ազատազրկում է սպառնում՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Սվարթհոլմը մեղադրվում է CSC ընկերության տվյալների բազան «ջարդելու» մեջ: Ըստ դատարանի՝ նա ցանցահենության ճանապարհով չարտոնված հասանելիություն է ստացել ընկերության սերվերներում պահվող՝ իրավապահ մարմինների փաստաթղթերին: Դատարանը Սվարթհոլմի դատավճիռը դեռ չի հրապարակել: Ներկայումս Սվարթհոլմը հետաքննական մեկուսարանում է արդեն մոտ 1 տարի:
Սվարթհոլմի երկարաժամկետ ազատազրկման հնարավորությունն անհանգստացնում է մարդկանց ամբողջ աշխարհում: Տորենտ-թրեքերի օգտատերերն ավելի քան 100 հազար ստորագրություն են հավաքել նրա հետապնդմանը վերջ տալու համար: Հաջակցություն Սվարթհոլմի՝ անցկացվել է մի քանի փողոցային ակցիա: