Լոնդոնում 1 մլն դոլարով (628 հազար ֆունտ ստերլինգով) վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի յուրահատուկ ջութակը՝ հայտնել են «Ինգլես ու Հայդեյ» աճուրդի կազմակերպիչները:
Երաժշտական գործիքի նախնական գինը սահմանվել է 225-290 հազար դոլար:
Գնորդի անունը չի հրապարակվում:
«Տվյալ գործիքն ունի առանձնահատուկ պատմություն: Այն պատկանել է նաև Մալբորոյի հինգերորդ դուքսին»,- նշել է աճուրդի կազմակերպիչը:
Դուքսը, որը հայտնի հավաքորդ էր, եղել է Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախապապը:
Հետագայում ջութակը պատկանել է Ալֆոնսո Մարկոնիին՝ իտալացի հայտնի գյուտարար Գուլյելմո Մարկոնիին: