Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է Ճապոնիայի դեսպանության հիմնումը

Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 2012թ. Նախագահ Սերժ Սագսյանի պաշտոնական այցելությունը Ճապոնիա, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։

Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, առևտրատնտեսական համագործակվցությունը ընդլայնվում է, հումանիտար բնագավառում կապերն ակտիվանում են։ Մենք ողջունում ենք հաջորդ տարի նախատեսված Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կաե Յանագիսավան նշել է, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության իրականացրած ծրագրերը առանձնանում են իրենց արդյունավետությամբ ու օգտակարությամբ և գնալով նոր բնագավառներ են ներառում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գործարար համաժողովների կազմակերպման շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում