Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվել է ԵՊՀ հուշամեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն հռչակված Արսեն Ջուլֆալակյանն այսօր հարազատ ֆակուլտետի հյուրն էր:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ համալսարան էր եկել ոչ թե որպես սովորող, այլ որպես մարզիկ, ում պարզապես շնորհակալություն էին հայտնում հաղթանակով վերադառնալու համար:

«Արսենն առաջին կուրսից աչքի է ընկել իր ուսումնատենչությամբ: Մարզումներն ու մրցումները, ինչ խոսք, դժվարին ու ծանր են եղել, սակայն նա բարեխղճորեն մասնակցել է բոլոր դասերին և քննություններին միշտ պատրաստ ներկայացել: Հիշում եմ՝ Եվրոպայի առաջնությունում հաղթած Արսենը եկավ քննություն հանձնելու, ես ասացի, որ իր ամենամեծ քննությունն արդեն հանձնել է, իսկ նա պնդեց և գերազանց պատասխանեց հարցատոմսի բոլոր հարցերին»,- չեմպիոնի հետ հանդիպման ընթացքում նշեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

Արսեն Ջուլֆալակյանը մեկ անգամ արդեն հասցրել է ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվել. դա 2009 թ-նն էր, երբ նա նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ այս անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց հուշամեդալ, որը սովորաբար շնորհվում է ակնառու հաջողությունների հասած անհատներն: Նա ԵՊՀ-ում առաջին սովորողն է, ով ստացավ այդ մեդալը:

«Ես հպարտ եմ որպես ռեկտոր, որպես մանկավարժ, որպես հայ մարդ, որ մենք Արսենի նման երիտասարդ ունենք: Աշխարհում ձևավորված թյուր կարծիք կա, որ հատկապես սպորտի բնագավառում հաջողության հասած մարդիկ բավարարվում են միայն դրանով և իրենց ունակություններն այնքան են ուղղում սպորտին, որ այլևս բան չի մնում ստեղծագործական այլ բարձունքների հասնելու համար: Արսենն այն եզակիներից է, ով գալիս է հերքելու այդ տեսակետը: Նա իր կամքի շնորհիվ է հասել հաջողությունների և՛ կրթության, և՛ սպորտի բնագավառներում՝ ոչ մեկից ոչինչ չխնդրելով»,- նշեց պարոն Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում Արսենի՝ կրթության ոլորտում հասած հաջողությունների մասին խոսեցին նաև նրա դասախոսները: Ի դեպ, այժմ նա գրում է իր թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է թուրք-սիրիական հարաբերություններին (1991-2001 թթ.): Նրա դասախոսներն էլ հուսով և վստահ են, որ մարզական կարիերան ավարտելուց հետո նա անպայման կանցնի դիվանագիտական աշխատանքի:

«Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մարդիկ, որոնց հետ ես անցել եմ իմ ուղին, նրանք այդ ամենի վկան են: Այսօր կրկնակի ուրախ եմ, որ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում եմ պարգև ստանում: Վստահեցնում եմ, որ այս պարգևներն ինձ համար նույնքան կարևոր են, որքան սպորտայինները: Թեպետ դրանք իրարից շատ տարբեր ոլորտներ են, բայց երկուսում էլ հաջողության են հասնում աշխատասիրության և կամքի շնորհիվ»,- շնորհակալություն հայտնելով ստացած պարգևի համար՝ ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Աշխարհի չեմպիոնի համալսարանական հանդիպման ժամանակ նրան ուղեկցում էր նաև ընտանիքը՝ հայրը, մայրը, կինը և եղբայրը: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասում է, որ հուզվելու ու ուրախանալու առիթներ շատ է ունեցել, բայց այսօր առանձնակի հպարտություն է զգում, երբ որդուն նրա կատարած աշխատանքի համար գովաբանում են լուրջ մարդիկ:

«Ցանկացած ծնող կարող է իրեն երջանիկ համարել, եթե իր զավակներով հպարտանալու առիթ ունի: Իմ երկու որդիներն էլ ավարտել են մեր պետական համալսարանը: Շնորհակալ եմ դասախոսներին տված գիտելիքների համար, որոնցով նրանք այս դժվար աշխարհում կկարողանան հաջողությունների հասնել»,- հավելեց չեմպիոնի չեմպիոն հայրը:

Նշենք, որ ԵՊՀ հուշամեդալից բացի՝ նա համալսարանից որպես նվեր նաև գրքեր ստացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում