Tuesday, 23 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով

Հովիկ Աբրահամյանի հորե՞րն էլ կփակվեն

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգը 2014-ի սեպտեմբերի դրությամբ ունի 1325 աշխատող, որոնցից 1213-ը աշխատում են բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններում՝ ամսական միջին աշխատավարձը 173.000 դրամ:

2015-ի պետական բյուջեի նախագծով բնապահպանության նախարարության բյուջետային հատկացումը կազմում է 3 միլիարդ 238 միլիոն 900 հազար դրամ՝ ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը ասաց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց առ այն, որ անհաշիվ ջրօգտագործման արդյունքում Արարատյան դաշտի ջրերի կտրուկ անկում կա, ի՞նչ քայլեր է պետք անել, որպեսզի մենք կարողանանք ջրային ռեսուրսների բարբարոս օգտագործման դեմն առնել:

Նախարարը նշեց, որ այս հարցը այսօր բոլորին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է: «Եղել է ՀՀ նախագահի հստակ հանձնարարական, որ կարճ ժամանակահատվածում կարողանանք փակման, կոնսերվացման, լուծարման ճանապարհով անդրադառնալ խնդրին: Ի՞նչ ենք անում այս հարցի հետ կապված. մինչև հունիս ամիս 223 լիտր վայրկյան ջուր է փակվել: Հունիսից մենք աշխատանքները կրկնապատկել ենք, և այսօր հստակ ներկայացնեմ, որ տարվա կտրվածքով ունենք 358 միլիոն խորանարդ մետր խնայված ջուր:

Բացի դրանից, ՋԹ-ներով տրված թույլտվությունները, որտեղ ժամանակի ընթացքում ջրերը ցամաքել են, դրա ծավալը կազմել է 380 միլիոն խորանարդ մետր: Մենք աշխատանք ենք իրականացնում հիմնականում Մասիսի տարածաշրջանում, քանի որ ձկնաբուծական և ապօրինի հորերի քանակը հիմնականում այս տարածաշրջանում էր ավելի, և 110 հորերի հետ աշխատանք իրականացնելուց մենք այսօր վերականգնել ենք այս թիվը, և վերջին երկու-երեք օրվա ընթացքում ունենք ուրախալի լուրեր, որ այն հորերը որոնք ցամաքել էին, հիմա դրանց մոտ սնկի նման ջուր է դուրս գալիս»,- ասաց նախարարը` հավելելով, որ սրանով ուրախանալ այսօր պետք չէ:

Տարվա կտրվածքով շարունակվելու են հորերի փակման աշխատանքները այնքան ժամանակ, մինչև Արմավիրի տարածաշրջանում նույնպես ունենանք հաջողություններ: Դրանից հետո բոլոր ջրօգտագործողներին կհրավիրենք, և կտրվեն նոր թույլտվություններ. «Պետք է կարողանանք ամբողջությամբ վերահսկել, ես հուսով եմ, որ կարճ ժամանակում այդ արդյունքը կունենանք: Պարզապես մեր բնակչությունն էլ մեզ պետք է աջակցի, հասկանա, որ սա ոչ միայն բնապահպանության նախարարության, ոչ միայն պատգամավորների, այլև սերունդների խնդիրն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում