Պեկինի ոստիկանությունը հայտարարել է, որ կձերբակալի նրանց, ովքեր կհայտնվեն մետրոյում Հելոուինի համար նախատեսված հագուստներով: Իշխանությունները որոշել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախաշեմին նման քայլի գնալ անվտանգության նկատառումներով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունը նշում է, որ տարօրինակ հագուստով մարդկանց հայտնվելը վագոններում կամ կայարաններում կարող է հանգեցնել մարդկանց զանգվածային կուտակումների և լուրջ խնդիրների:
Չինաստանի իշխանություններն արևմտյան տոներն անվանում են սնոտիապաշտություն, մինչդեռ միջին դասը նշում է դրանք: