Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դուք միայն փուշն եք տեսնում, էն մշակված հողերը չեք տեսնում, դա լավ չի. Սերգո Կարապետյան

ՀՀ 2015-ի պետբյուջեի նախագծով գյուղատնտեսության նախարարությանը նախատեսված է հատկացնել 10 միլիարդ 25 միլիոն 500 հազար դրամ՝ նախորդ տարվա վեց միլիարդ 974 միլիոն 42 հազար դրամի փոխարեն, այսինքն՝ 3 միլիարդ 52 միլիոն դրամ ավելի: Գումարից 7 միլիարդ 560 միլիոն 700 հազար դրամը ուղղված է բյուջետային ծրագրերին, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերին նախատեսվում է ուղղել երկու միլիոն 464 միլիոն 800 հազար դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը նախարարին հարցրեց՝ երբ մարդիկ քաղաքը թողնեն ու գնան գյուղ, կասեք՝ էս ինչ հարմարավետ պայմաններ են ստեղծվում. ի՞նչ միջոցներով եք գյուղտեխնիկայի նորացում կատարելու, երբ բյուջեում դրա համար հատկացումներ չկան:

Նախարարը նշեց, որ մինչև 2018 թվականը ներառված է գյուղը և գյուղատնտեսությանը համատեղ դիտարկել. «Ճիշտ է, որ առանց զարգացած գյուղի՝ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ: Այդ առումով մենք բավականին խնդիրներ ունենք լուծելու, դրանք տասնյակ տարիներով կուտակվել են, և անհնար է այդ խնդիները լուծել մեկ տարում: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ այս խնդիրներն աստիճանաբար լուծվեն:

Գյուղերում ոռոգման խնդիրներ են լուծվում, մշակութային տներ կառուցվում, որոնք կնպաստեն երիտասարդների՝ գյուղում մնալուն, ժամանակի ընթացքում այդ խնդիրները իրենց լուծումները ստանալու են»,- հույս հայտնեց Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով՝ անկախացումից հետո մեր երկիր տրակտորներ և կոմբայններ չէին ներկրվել, սակայն վերջին երկու տարիներին մեր երկիր է ներմուծվել է 450 տրակտոր:

«Այս տարի մենք մինչև հունվար հինգ կոմբայն կներկրենք, դրանից կօգտվեն կոոպերատիվ տնտեսությունները, որոնք հնարավորություն ունեն այդ տեխնիկան գնելու»,- ասաց նախարարը:

Հարմարավետ գյուղի մասին զրույցները, ըստ Վահագն Մախսուդյանի՝ ծիծաղելի են, հարկավոր է մեկ անգամ գնալ որևէ համայնք և տեսնել, թե թվերը որքանով են համապատասխանում իրականությանը. այդ ուղղությամբ պետք է աշխատանքները տարվեն, պետք է մտածել՝ մեր այդքան սակավահող Հայաստանում ինչո՞ւ այդքան հողեր չեն մշակվում:

«Այո, մեզ նման սակավահող երկրի համար աններելի է հող չմշակելը: Ես արդեն ասացի, որ երեք տարիների ընթացքում հիսուն հազար լրացուցիչ հող ենք մշակել: Մեզ մնում է մշակել 115 հազար հեկտար հող, բայց որ դուք միայն փուշն եք տեսնում, էն մշակված հողերը չեք տեսնում, դա լավ չի՝ իհարկե: Հողեր ունենք, որ չեն մշակվում, և այնտեղ էլ փուշ պետք է աճի: Մեր առաջնահերթ խնդիրը մեր հիմնական հողային ռեսուրսի արդյունավետ լուծումն է»,- ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում