Թուրքիան և Ֆրանսիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: TRT Haber-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Կողմերը նաև քննարկել են հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: