Բրիտանիայում օգտատերերի 40%-ը հայտարարել են, որ կարող են յոլա գնալ առանց զանգի գործառույթի, գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Hailo-ի հարցմանը:
Պարզվում է, որ հեռախոսազանգեր կատարելը հարցվածների շրջանում կորցնում է անհրաժեշտությունը: Սմարթֆոնի այդ գործառույթը զբաղեցրել է 6-րդ տեղը՝ զիջելով տեքստային հաղորդագրությունների ստացմանն ու ուղարկմանը. էլեկտրոնային փոստը ստուգելուն, համացանցից օգտվելուն ու զարթուչիցի օգտագործմանը:
Պարզվել է նաև, որ մարդը բջջային հեռախոսն օգտագործում է օրական միջին հաշվով 1 ժամ 52 րոպե:
Այդ ժամանակը ծախսվում է տեքստային հաղորդագրություններ գրելու, վեբ էջեր թերթելու և մոտավորապես 20 րոպեն՝ 3 զանգ կատարելու վրա:
Հետազոտությանը մասնակցել է մոտ 2 հազար մարդ: