Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Քոթի «Փորձություն» ֆիլմը Տոկիոյի 27-րդ միջազգային կինոփառատոնում երկու մրցանակի է արժանացել՝ բարձրագույն գեղարվեստական մրցանակի և WowWow հեռուստաալիքի հեռուստադիտողների մրցանակին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Կինեմատոգրաֆիան ամենից առաջ պատկերի արվեստ է: Մեր ֆիլմը դա ապացուցում է»,- ասել է ռեժիսորը մրցանակի հանձնման արարողության ժամանակ:
«Փորձություն» ֆիլմը յուրահատուկ է նրանով, որ դրա հերոսները գործողության ամբողջ ընթացքում ոչ մի բառ չեն արտասանում: Սյուժեի հիմքում «սիրային եռանկյունի է»: Հոր հետ տափաստանում ապրող աղջկան 2 տղա են սիրահարվում՝ ղազախ և ռուս: Պատմությունը զարգանում է Սեմիպալատինսկի պոլիգոնում առաջին ջրածնային ռումբի փորձարկման ֆոնին: