Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դեսպան է դարձել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Չնայած տեսողական խնդիրներին՝ ուսուցիչ, լրագրող և միջազգային հարաբերությունների ոլորտում մագիստրոսի աստիճան կրող Պեդրո Ռեյնալդո Սանչեսը երդմնակալել է և անցել պարտականությունների կատարմանը որպես Պարագվայի դեսպան Դոմինիկյան Հանրապետությունում և համատեղությամբ՝ Հայիթիում:
Արտգործնախարար Էլադիո Լուիսագայի խոսքով՝ ընտրությունը Սանչեսի վրա է կանգ առել՝ ելնելով նրա պատրաստվածությունից և գիտելիքներից: