Փարիզյան Ռադիոյի տանը, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում, հրդեհ է բռնկվել: Հաստատության երկու հարկերը պատված են կրակով՝ հայտնում է BFM TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ռադիոյի տան պատուհաններից բարձրանում է խիտ սև ծուխ:
Առայժմ հրդեհի պատճառը հայտնի չէ, հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին նույնպես չի հաղորդվում: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և փրկարարներ: