Աթենքի կենտրոնում՝ Մետակսուրգիո շրջանում, սրճարանի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել է 1 և վիրավորել ևս 1 մարդ: Ոստիկանությունը ենթադրում է, որ խոսքը քրեական պարզաբանումների մասին է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հանցագործները մոտեցել են սրճարանին մգեցված ապակիներով ջիփով առավոտյան ժամը 4-ին և կրակ բացել Կալաշնիկով ավտոմատից: Այդ պահին սրճարանում 7 այցելու է եղել: Սպանվել է 42-ամյա հույն: Նրա կողքին գտնված կինը թեթևակի վնասվածքներ է ստացել:
Հաղորդվում է, որ սրճարանը պատկանել է Ալբանիայի քաղաքացու:
Ոստիկանությունը տեղի ունեցածը համարոմ է քրեական հաշվեհարդար: