Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Ռիժկովի բերանով բարբաջող Պուտինը

Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Նիկոլայ Ռիժկովին: Ռիժկովը Հայաստանում է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության առիթով. նա հանձնաժողովի համանախագահ է:

Ռիժկովի հերթական այցը Հայաստան որևէ ուշադրություն չէր գրավի, եթե այցի ընթացքում նա իրեն կիսելյովավարի չպահեր, ի մասնավորի՝ չխոսեր այն մասին, որ Ղարաբաղը հայկական տարածք չէ:

Ռիժկովը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը պետք չէ խառնել Ղրիմի հետ, որովհետև Ղրիմը ռուսական պատմական հող է: Այսինքն՝ Ղարաբաղը, Ռիժկովի կարծիքով, պատմական հայկական հող չէ: Եվ սա ասում է մեկը, որին հայկական հողում Ազգային հերոսի կոչում են տվել: Եվ այդ մեկին էլ ընդունում է Սերժ Սարգսյանը, ու միասին համաձայնության են գալիս, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը ճիշտ քայլ է: Դե, իհարկե, ճիշտ է. եթե Հայաստանի Ազգային հերոսը Ռիժկովն է, ապա Եվրասիական միությանը անդամակցությունն էլ ճիշտ քայլ է:

Իրականում սա, իհարկե, տխուր դեպք է, որովհետև Ռիժկովն ըստ էության ոչ միայն կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը, այլև ըստ էության ոտնահարել է, տրորել Հայաստանի իսկապես Ազգային հերոսների հիշատակը, արժանապատվությունը, Ղարաբաղի ազատագրման համար թափված նրանց արյունը: Կյանքը Ղարաբաղի համար տված Մոնթեն էլ է Հայաստանի Ազգային հերոս, Ղարաբաղի հայկականությունը կասկածի տակ դնող Ռիժկովն էլ, Հայաստանի ու Ղարաբաղի համար մեծ նվիրաբերություններ արած Ալեք Մանուկյանն ու Քըրք Քըրքորյանն էլ են Հայաստանի Ազգային հերոս, Ղարաբաղի հայկականությունը կասկածի տակ դնող Ռիժկովն էլ:

Դժվար էր Հայաստանի Ազգային հերոսների անարգման ավելի խոսուն ձև մտածել, քան այն, ինչ արեց Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը: Եվ ըստ էության նրան միացավ նաև Սերժ Սարգսյանը՝ Ռիժկովի նախօրեին արած հայտարարություններից հետո ընդունելով նրան և, ըստ էության, ոչ մի բառ չասելով այն մասին, չհիշեցնելով Ռիժկովին, որ Ղարաբաղը պատմական հայկական տարածք է, և այդ Ղրիմն է, որ չպետք է Ղարաբաղի հետ խառնել:

Սակայն Սերժ Սարգսյանն, իհարկե ոչինչ չի խառնի: Նա շատ լավ է հիշում, թե որտեղից է եկել Ռիժկովը և նրա շուրթերով իրականում ով է բարբառում: Ռիժկովի շուրթերով իրականում բարբառում է Պուտինը, և ամենևին էլ պատահական չէ, որ «Ազգային հերոսը» Ղրիմի տարբերությունն ընդգծել է պատմական ռուսական պատկանելությամբ՝ հստակ ակնարկելով, որ Ռուսաստանի համար Ղարաբաղի պատկանելությունը որևէ նշանակություն չունի, և Մոսկվան ձգտելու է Ղարաբաղյան հարցում առաջնորդվել, այսպես ասած, «ռեալ պոլիտիկով», որի շրջանակներում Մոսկվան արդեն իսկ տարիներ շարունակ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ավելի ու ավելի սերտացնելով այդ համագործակցությունը:

Ըստ էության, Ռիժկովը ոչ թե լեզվի սայթաքում է թույլ տվել, ինչպես տարիներ առաջ Օսկանյանը, որը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում ինչ-որ «օկուպացված տարածքներից» էր խոսում, այլ արտահայտել է Ռուսաստանի քաղաքական հստակ մոտեցումը, որով ևս մեկ անգամ դրսևորվում է, որ ռուսական շահերն ու հետաքրքրությունները ոչ միայն որևէ ընդհանուր բան չունեն Հայաստանի և Ղարաբաղի շահերի ու հետաքրքրությունների հետ, այլև նույնիսկ սպառնալիք են հանդիսանում Հայաստանին ու Ղարաբաղին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում