Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 5-ական միավոր:
Նրանք միայն կես միավորով են ետ մնում հինգ առաջատարներից:
Մրցաշարի վերջին տուրի պարտիաները կկայանան նոյեմբերի 2-ին: Այդ մասին է հայտնում armchess. Am-ը: