Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ չի սխալվել` Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային հրավիրելով ազգային հավաքական:
«Դիեգո Կոստայի դեպքը հատուկ է: Սկզբում որոշ մարդիկ չէին ցանկանում արտասահմանցի տեսնել ազգային թիմում: Սակայն այժմ ակնհայտ է, որ Դիեգոյին ընդունեցին:
Նա ցանկանում է լավ ելույթ ունենալ թիմի կազմում: Կարելի է անհաջող գործել, սակայն Դիեգոն ջանք չի խնայում խաղադաշտում և ցանկանում է օգտակար լինել: Հավատում եմ, որ Կոստան կվերգտնի իր խաղը»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը: