Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն հաղթողի հոգեբանություն ունի: Հաղթանակների տենչն ու ռեկորդներ խփելու ցանկությունը նրա արյան մեջ է: Հուսով եմ` նա կարող է սահմանել հերթական ռեկորդը` Պորտուգալիայի հավաքականի կազմում գլխի վերևում պահելով տիտղոսը:
Հիանալի կլինի, եթե այդ նվաճումը Եվրոպայի առաջնության հաղթանակը լինի: Իհարկե, ցանկանում ենք չեմպիոն դառնալ: Կպայքարենք: Հավատում եմ, որ Պորտուգալիայի հավաքականը կարող է անել դա»,- Marca-ն մեջբերում է Սանտուշի խոսքերը: