Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

Մհեր Սեդրակյանը, Գագիկ Ծառուկյանը, Մանվել Գրիգորյանն ու Հայաստանի այլ պաշտոնյաներ վայրի կենդանիներ պահելու հոբբի ունեն․ The Guardian

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է  անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:

Հոդվածի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է: Օրերս նրա նյութը հրապարակվել էր Eurasianet.org կայքում, հոկտեմբերի 30-ին այն հրապարակվել է նաև The Guardian-ում:

Հոդվածում նշված է, որ առյուծներ, վագրեր և արջեր ունեցող մասնավոր գազանանոցները դարձել են Հայաստանի ազդեցիկ ու մեծահարուստ մարդկանց տարածված հոբբին, իսկ իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել:

Ավելին, բնապահպանական օրենսդրությունում այս տարվա գարնանը կատարված փոփոխությունները կարող են ավելի խթանել այդ գայթակղությունը: Ըստ այդ փոփոխությունների՝ քաղաքացիները իրավունք ունեն վայրի կենդանիներ պահել, ներառյալ՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ, եթե ի վիճակի են կենդանիներին համապատասխան տարածքով ապահովել, ապահովել նրանց կյանքը, առողջությունը, անվտանգությունը, ինչպես նաև՝ բացառել նրանց փախուստը: Օրենքն ասում է, որ վերահսկողությունը պետք է մշտապես լինի:

Բայց հոդվածում մի շարք դեպքեր են հիշատակվում, երբ քաղաքների փողոցներում վայրի կենդանիներ են տեսել:  Անցյալ տարի Էջմիածին քաղաքի փողոցներում փոքր վագր էր հայտնվել: Երևանի փողոցներում երկու անգամ արջեր էին տեսել, իսկ 2012-ին Թուրքիային սահմանամերձ գյուղերից մեկում առյուծը ծանր վիրավորել էր երկու տարեկան երեխայի: Ենթադրվում է, որ առյուծը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի:

Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի տեսակների  վաճառքի մասին միջազգային կոնվենցիայի տվյալների բազայում նշված է, որ 2008-2013 թվականներին վեց վագր է ներմուծվել Հայաստան, այդ թվում՝ երեք ամուրյան վագր բերվել է Ուկրաինայից, մյուս երեքը՝ Բելգիայից, Չիլիից ու Ղազախստանից: Կատվազգի կենդանիներից ամենաշատը հովազներ են ներմուծվել Հայաստան: 2008-2013 թվականներին 18 հովազներ են բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից: Նույն ժամանակահատվածում ինը առյուծներ են բերվել, 2009-2010 թվականներին 41 փոքր տեսակի աղվեսներ, իսկ 2012-ին՝ 21 նանդու ջայլամ:

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասել է, թե որոշ մարդկանց պատճառով կենդանիների անօրինական վաճառքի առումով Հայաստանի հեղինակությունը ընկնում է, միջազգային համաժողովներում կարող են մոտենալ ու հարցնել՝ «այդ ի՞նչ է կատարվում ձեր երկրում»:

Դատախազությունը գործ էր բացել «Հետք» պարբերականում հրապարակված նյութերի կապակցությամբ, բայց The Guardian-ի հոդվածում նշված է, որ հետաքննության արդյունքները չեն հրապարակվել:

Հրապարակման հեղինակը նշում է, որ էկզոտիկ կենդանիներ պահելու հոբբի ունի նաև Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիոնատեր գործարար Գագիկ Ծառուկյանը: 2009-ին YouTube-ում մի տեսանյութ էր հայտնվել, որը ենթադրաբար նկարահանվել էր նրա մասնավոր գազանանոցում: Տեսանյութում ավանակին գցել էին առյուծների վանդակը: Ծառուկյանի մամուլի քարտուղարը հերքել էր, թե տեսանյութը նկարահանվել է Ծառուկյանի գազանանոցում, բայց ասել էր, որ նա ավելի քան տասը առյուծներ և սպիտակ վագրեր ունի, որոնք ապրում են գերազանց պայմաններում:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում