Դորտմունդի «Բորուսիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ իր թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի միջև մրցակցությունը շատ կարևոր նշանակություն ունի Գերմանիայի առաջնության համար:
Հիշեցնենք` երկու թիմերը նոյեմբերի 1-ին հանդիպում են անցկացնելու Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում:
«Վերջին 4 տարիների ընթացքում շատ լուրջ ենք վերաբերել «Բորուսիա»-ին, որպես մրցակցի: Կարծում եմ` մեր թիմերի միջև մրցակցությունը շատ կարևոր է Գերմանիայի առաջնության համար: Հուսով եմ` այդպես էլ կլինի ապագայում»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: