Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ համաձայնագիր պատրաստվում է արդեն 20 տարի և պատրաստվելու է ևս 20 տարի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ համաձայնագիր պատրաստվում է արդեն 20 տարի և պատրաստվելու է ևս 20 տարի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով օրերս Փարիզում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքներին և մեծ խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու մասին հակամարտող կողմերի հանձնառությանը:

Նա նշեց, որ ավելի քան 20 տարի, դեռ ավելին՝ ևս 20 տարի կարելի է խոսել նման պայմանագրի մասին, ցանկացած հանդիպում կարող է որակվել որպես բեկումնային: Սակայն, նրա խոսքով, հարցն այն է, որ նման հանդիպումներից հետո ասվող խոսքերին չպետք է վերաբերվել որպես Աստվածաշնչի, այլ գործիքի՝ որպես շատ անհրաժեշտ, քանի որ քաղաքական գործընթացը գտնվում է կիսամեռած վիճակում, և ռուսների, ապա ամերիկացիների, ապա ֆրանսիացիների միջնորդությամբ հանդիպումները փորձ են գործընթացը վերսկսելու, որպեսզի շարունակվի, որը ճիշտ է, նրա գնահատմամբ:

«Մինսկյան գործընթացն անհրաժեշտ է, և կողմերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, քանի որ դա է ձևաչափը ստատուս քվոյի պահպանման համար, նրանք քաղաքական գործիչներ են, ու նման հայտարարությունները բնական են: Պետք է ասել, որ պատրաստվում է մեծ համաձայնություն, այո, պատրաստվում է, պատրաստվում է արդեն 20 տարի և պատրաստվելու է, իսկ բեկում ակնկալելը ԼՂ հակամարտությունում անլուրջ է»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներկայումս խոսվում է բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին միջազգայնացված ձևաչափով: Նրա դիտարկումների համաձայն, չկա որևէ նորություն:

Հիշեցնենք, որ օրերս Փարիզի Մարինյի պալատում անցկացվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ վարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվեցին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում