«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի խաղի վերաբերյալ:
Հիշեցնենք` իտալացի հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել նախորդ ամռանը: Նրա տրանսֆերի դիմաց 20 մլն ֆունտ է վճարվել: Սակայն Բալոտելին դեռ ընդամենը երկու գոլ է հեղինակել լիվերպուլյան ակումբի կազմում անցկացրած բոլոր խաղերում:
«Մարիոյին ժամանակ է պետք է, որպեսզի նա սկսի գոլեր խփել: Այդ գոլերն անհրաժեշտ են նրան, որպեսզի կարողանա ապացուցել, որ զուր չի խաղում «Լիվերպուլ»-ի կազմում: Ես չեմ պատրաստվում քննադատել Բալոտելիին ընդամենը 10 խաղ հետո:
Սուարեսին փոխարինելը բարդագույն խնդիր է, բայց Մարիոն գլուխ չի պահում, միշտ մնում է մարզումներից հետո և հարվածներ մշակում: Ճիշտ է, Բալոտելիի մասին շատ են գրում, բայց նա աշխատասեր է, ինչը շատ տպավորիչ է»,- Daily Mail-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը: